ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը՝ Հայաստան վերադառնալու խոչընդոտները վերացնելու կապակցությամբ


ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը՝ Հայաստան վերադառնալու խոչընդոտները վերացնելու կապակցությամբ
Դեկտեմբեր 6 20:11 2019

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար  Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը, որով նա խնդրել էր քննարկել տեխնիկական հարցերի լուծման հնարավորությունը, որպեսզի Հարությունյանը կարողանա վերադառնալ Հայաստան: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանի դիմումը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետք»-ի հետ զրույցում Պողոսյանն ասել է, որ Վահագն Հարությունյանը ցանկանում է վերադառնալ Հայաստան և ներկայանալ իրավապահներին, սակայն տեխնիկական խնդիրների,  իր նկատմամբ հայտարարված անօրինական հետախուզման պայմաններում չի կարողանում: Պաշտպանը դիմել էր ՀՔԾ պետին և գլխավոր դատախազին  և խնդրել քննարկել տեխնիկական հարցերի լուծման հնարավորությունը, որպեսզի Հարությունյանը  կարողանա վերադառնալ: