Ռ. Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկի վճիռը՝ դեկտեմբերի 9-ին


Ռ. Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկի վճիռը՝ դեկտեմբերի 9-ին
Դեկտեմբեր 6 15:02 2019

Վերաքննիչ դատարանը դատավորին ինքնաբացարկ հայտնելու վճիռը կհրապարակի դեկտեմբերի 9-ին: Միջնորդությունը ներկայացրել էր դատախազ Գևորգ Պապոյանը: Դրան առարկեցին Ռ.Քոչարյանի պաշտպանները: Հայկ Ալումյանը նկատեց, դատավորի ինքնաբացարկը կարող է վատ նախադեպ ստեղծել:

«Եթե դատավարության կողմերից որևէ մեկին ձեռնտու չէ դատավորը, ապա կարող են նրա վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածել ու այդպիսով դատավոր չի մնա, ով գործ կքննի»,- նշեց պաշտպանը:

Մյուս պաշտպանը՝ Ռուբեն Սահակյանը նշեց, որ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտն այնպիսին է, որ դատավորների մեծ մասը խուսափում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։ Միջնորդության քննարկումն ավարտելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:



loading...