Վարդաձոր գյուղում շմոլ գազից 3 բնակիչ է թունավորվել


Վարդաձոր գյուղում շմոլ գազից 3 բնակիչ է թունավորվել
Դեկտեմբեր 6 14:47 2019

Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի տներից մեկի 3 բնակիչ։
     Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 14.30-ի սահմաններում քաղաքացիները թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
     Նախապատրաստվում են նյութեր: