Մինսկը ցանկանում Է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով


Մինսկը ցանկանում Է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով
Դեկտեմբեր 6 14:24 2019

Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը հայտարարել Է, որ բելառուսական կողմը ցանկանում Է Ռուսաստանից գազը գնել Սմոլենսկի մարզում գործող գնի չափով՝ գումարած գազի փոխադրումը: Դեկտեմբերի 6-ին այդ մասին նա լրագրողներին ասել Է խորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր դիրքորոշումը մեզ ամենամոտ տարածաշրջանի՝ Սմոլենսկի մարզի գինն Է՝ գումարած փոխադրման ծախսերը»,- ասել Է Ռումասը: Նա ընդգծել Է, որ «տնտեսավարման սուբյեկտների համար հավասար պայմանները, իսկ դրանում Է ինտեգրացման նպատակը, պետք Է ներառեն նաեւ Էներգակիրների հավասար գներ»: Բելառուսի համար ռուսական գազի գինն այս տարի կազմում Է 12 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: