«РусГидро»-ն Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը վաճառել է «Տաշիր»-ին․ Коммерсантъ


«РусГидро»-ն Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը վաճառել է «Տաշիր»-ին․ Коммерсантъ
Դեկտեմբեր 6 14:14 2019

Ինչպես և սպասվում էր, «РусГидро»ընկերությունը համաձայնել է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը վաճառել Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությանը: Գործարքի արժեքը կազմել է ավելի քան 172 միլիոն ռուբլի: Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը՝ հղում անելով «РусГидро» ընկերության մամուլի ծառայությանը:

Առուվաճառքի պայմանագիրը կնքվել է «Гидроинвест» ընկերության (պատկանում է «РусГидро»-ին) և «Հրազդան էներգետիկ ընկերություն» ԲԲԸ-ի (կազմում է «Տաշիր» խմբի մի մասը) միջև: Որպես գործարքի մաս, «Էներգետիկ միջազգյային ընկերությունը» կվաճառի «Հրազդան էներգետիկ ընկերություն» ԲԲԸ-ի բաժնետոմսերը: Պայմանագրի համաձայն՝ նոր սեփականատերն ամբողջությամբ փակելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում և Ասիական զարգացման բանկում «Միջազգային էներգետիկ ընկերության» վարկերը:



loading...