Ամուսինները միասին ապրել են 68 տարի և մահացել մեկ օրվա տարբերությամբ


Ամուսինները միասին ապրել են 68 տարի և մահացել մեկ օրվա տարբերությամբ
Դեկտեմբեր 6 00:25 2019

ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգից ամուսինները միասին ապրել են 68 տարի եւ մահացել մեկ օրվա տարբերությամբ: Այդ մասին հայտնել է USA Today պորտալը:

Ռոբին եւ Քորին Ջոնսոնները Նորսլենդի օկրուգի ֆերմայում բնակություն են հաստատել հարսանիքից որոշ ժամանակ անց: Նրանք այնտեղ միասին ապրել են 67 տարի, աճեցրել են եգիպտացորեն, սոյա, ցորեն եւ երեխաներ են մեծացրել: Ամուսինները հավատում էին Աստծուն եւ կանոնավոր կերպով հաճախում տեղի եկեղեցի: Կես տարի առաջ երկուսի առողջությունն էլ սկսել է զգալիորեն վատանալ, եւ նրանց հոսպիտալացրել են: Պարզվել է, որ Ռոբինը քաղցկեղ ունի, իսկ Քորինը՝ սրտի անբավարարություն:

Կինը վախճանվել է նոյեմբերի 24-ին՝ 87 տարեկան հասակում, իսկ հաջորդ օրը մահացել է նրա 88-ամյա ամուսինը: «Նրանք միասին հեռացան այս աշխարհից՝ շրջապատված մարդկանցով, որոնք նրանց սիրում էին»,- ասված է Ջոնսոնների մահախոսականում: Զույգը թողել է վեց եղբայր եւ մեկ քույր, յոթ զավակ, 14 թոռ եւ 15 ծոռ: Հոգեհանգստի արարողությունը նշանակված է դեկտեմբերի 10-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր ամուսինների մասին, որոնք միասին ապրել էին 71 տարի եւ մահացել նույն օրը: Վախճանը վրա էր հասել նույն հիվանդանոցում՝ 12 ժամվա տարբերությամբ:

168.am



loading...