Ինչո՞ւ են դեղնում եղունգները․ 7 պատճառ


Ինչո՞ւ են դեղնում եղունգները․ 7 պատճառ
Դեկտեմբեր 5 20:12 2019

Որոշ մարդիկ հաճախ տհաճ իրավիճակի են բախվում՝ դեղնած եղունգներ։ Ահա թե ինչը կարող է լինել եղունգների դեղնելու պատճառ։

Վիտամինների պակաս

Ногти

Վիտամինների պակասից եղունգները կարող են դեղնել։ Հատկապես իրավիճակը վատանում է Е եւ D վիտամինների պակասի դեպքում։

 

Հիվանդություններ

Ногти

Եթե եղունգները դեղնում են, հաստանում, շերտավորվում, պետք է դիմել բժշկի, քանի որ դա կարող է վկայել լյարդի, թոքերի խնդիրների, ուռուցքների, ցածր իմունիտետի, բրոնխիտի, պսորիազի եւ այլ հիվանդությունների մասին։

 

Սնկային ախտահարում

Հաճախ եղունգների դեղնությունը կարող է սնկային ախտահարման հետևանք լինել՝ թե ձեռքերի, թե ոտքերի եղունգների պարագայում։
Ногти

Դեղերի ընդունում

 

Որոշ դեղամիջոցներ կարող են ազդել եղունգների վրա՝ ստիպելով դրանց դեղնել։ Խոսքը հատկապես հակաբիոտիկներին է վերաբերվում։

Ծխել

Ծխելու վատ սովորությունը եւս կարող է հանգեցնել եղունգների դեղնելուն։ Միակ տարբերակը դրանից ազատվելու ծխելը թողնելն է։

Ногти

Տարիք

 

Տարիքով մարդկանց եղունգները ավելի հաճախ են դեղում, քանի որ տարիքի հետ մարդիկ սկսում են ավելի շատ դեղեր խմել, քրոնիկ հիվանդություններ են առաջանում։

Միջոցներ՝ ացետոնի հիմքով

Եղունգները կարող են դեղնել նաեւ, եթե եղունգների խնամքի միջոցներ եք օգտագործում, որոնք ացետոն են պարունակում։

Աղբյուր՝ Բուժ ինֆո