Բարսեղ Բեգլարյանը մահացել է․ Բարսեղ Բեգլարյանի ստվեր․ ArmDaily.am

Բարսեղ Բեգլարյանը մահացել է․ Բարսեղ Բեգլարյանի ստվեր․ ArmDaily.am
Դեկտեմբեր 5 21:41 2019

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։ Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Բարսեղ Բեգլարյանի հետ՝ մեղադրանքի առնչությամբ նրա տեսակետն իմանալու համար։

- Բարև Ձեզ, Պարոն Բեգլարյան, ինչպե՞ս եք․․․ Պարոն Բեգլարյան, դո՞ւք եք։
- Ոոոոչ։

- Պարոն Բեգլարյանի հեռախոսի՞ն եմ զանգել։
- Այոոո։

- Պարոն Բեգլարյան, Դո՞ւք եք։
- Ոոոոչ

- Հիմա Դո՞ւք, եք թե՞ Դուք չեք, պարոն Բեգլարյան։
- Բա դու ով ես։

- Ես լրագրող եմ՝ ArmDaily.am կայքից։
- Չգիտեմ պարոն Բեգլարյանը կկարողան խոսել, թե ոչ, Բարսեղ Բեգլարյանին հողին հանձնեցինք, մեռավ ինքը էս աշխարհի համար, գնաց Հիսուս Քրիստոսի մոտ։

- Ինչո՞ւ եք նման բաներ ասում, պարոն Բեգլարյան։
- Դուք երևի լավ չհասկացաք, հա։ Ձեզ ի՞նչ է հետաքրքրում, ասեք։

 

- ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՁԵզ, ընդունում ե՞ք մեղադրանքը, առհասարակ, ծանոթ եք դրա բովանդակությանը։
- Անձամբ ես չեմ ընդունում, չգիտեմ Բեգլարյան Բարսեղը ընդունում ա, թե չէ։

- Ես ուզում եմ հասկանալ, ճիշտ եմ զանգել, թե ոչ։
- Դուք զանգել եք Բարսեղ Բեգլարյանի հեռախոսահամարին, բայց Ձեզ հետ Բարսեղ Բեգլարյանը չի խոսում։

- Ո՞վ է այդ դեպքում ինձ հետ խոսում։
- Դա կարևո՞ր ա։

- Իհարկե կարևոր է, Դուք ասում եք պարոն Բեգլարյանը մահացել է․․․․
- Բարսեղ Բեգլարյանն իրոք այս աշխարհի համար վաղուց մահացել ա, խաչված ա ինքը, Դուք հիմա իրա ստվերի հետ եք խոսում․․․․․

Այս պատասխանից հետո «առեղծվածային ստվերը» անջատեց հեռախոսը:

Աղբյուր՝ ArmDaily.am

loading...