ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել
Դեկտեմբեր 5 21:16 2019

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնառու են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը:

 

Վերջիններս ողջունել են լարվածությունը նվազեցնելուն և երկու երկրների բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են նաև հումանիտար միջոցառումներ իրականացնելուն ուղղված երկու երկրների ջանքերը՝ ընդգծելով վերջերս լրագրողների փոխայցերը և հունիսի 28-ին ձերբակալվածների համաժամանակյա ազատ արձակումը:

Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և կողմերին կոչ են արել ներգրավվել բովանդակային բանակցություներում՝ առանց արհեստական հետաձգումների կամ նախապայմանների:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ այստեղ: