Լոռու մարզի Ախթալա համայնքում սպասվում է տաք ձմեռ՝ անկախ եղանակից: Այս մասին գրված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջում:
Լոռու մարզից սուբվենցիոն ծրագրերին մասնակցող համայնքներից մեկի՝ Ախթալայի մի շարք թաղամասերում կառուցվել են գազաֆիկացման համակարգեր:
104,661,700 դրամ արժողությամբ ծրագրի իրականացումը թույլ կտա տաք ձմեռ ունենալ Նեղոց բնակավայրի, Շամլուղ բնակավայրի կենտրոնական հատվածի և Բուղաքար թաղամասի, Ախթալա բնակավայրի Առափնյա թաղամասի բնակիչներին:
470 ընտանքի հնարավորություն կունենան օգտվել բնական գազից։
Ծրագիրը ներառում է ընդհանուր 5,8կմ երկարությամբ ներհամայնքային համակարգի կառուցում: