ՀՀԿ-ականները ուշագրավ փաստաթուղթ են հրապարակել


ՀՀԿ-ականները ուշագրավ փաստաթուղթ են հրապարակել
Դեկտեմբեր 5 11:00 2019

ՀՀԿ ԵԿ տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթ, գրելով, որ հենց այդ կետերի շուրջ են  այս պահին տեղի  ունենում բանակցությունները:

1. Առաջին քայլով պետք է հայկական զինված ուժերը դուրս բերվեն ԱՀ և այլ օկուպացված տարածքներից:

2. Պետք է վերադառնան բռնի ուժով տեղահանված ադրբեջանցիները:

3. Արցախը կստանա կարգավիճակ Ադրբեջանի կազմում, համաձայն այդ երկրի Սահմանադրությանը:

Եվ ձեր ուշադրությունն եմ հրավիրում վերջին նախադասության շուրջ՝ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծում այլ օրակարգերով:

Էն, որ ասում եմ դե յուրե Արցախը հանձնելու գործընթաց է սկսվել, իսկ դուք ասում եք, որ բացառվում է՝ քիչ է մնում կորցնեմ ինքնատիրապետումս և ամենավերջին հայհոյանքները ձեր հասցեին հնչեցնեմ:

Տղերք ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու:

Սույն գրառումը տարածում են նաեւ ՀՀԿ-ական այլ անդամներ, այդ թվում եւ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։

 



loading...