3 հոբբի, որոնք Ձեզ ավելի խելացի կդարձնեն


3 հոբբի, որոնք Ձեզ ավելի խելացի կդարձնեն
Դեկտեմբեր 5 00:54 2019

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ ինտելեկտը պետք չէ զարգացնել: Այն տրվում է ի ծնե, և մարդը միշտ խելացի է լինում: Ինչպես հաղորդում է Lifter-ը, վերջին հետազոտությունը հաստատում է, որ մարդն ունակ է բարձրացնել իր ներուժն ու ընդհանուր ինտելեկտը: Ինչպե՞ս դա անել:

1. Օտար լեզվի ուսումնասիրություն

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր խոսում են երկու լեզվով, շատ ավելի լավ են լուծում հանելուկները, քան նրանք, ովքեր տիրապետում են մեկ լեզվի: Յուրաքանչյուր լեզու ունի իր կառուցվածքն ու մտածելակերպը: Եվ այս մյուս մտածողության ազդեցությունն ընդլայնում է ուղեղի հնարավորությունները:

2. Ընթերցանություն

Կարևոր չէ՝ ինչ եք կարդում: Դա ամեն դեպքում օգուտ կբերի: Ընթերցանությունը նվազեցնում է սթրեսը, բարելավում է ինքնագնահատականը, ընդլայնում է մտահորիզոնը, թույլ է տալիս բացահայտել շրջակա աշխարհը, օգնում է գտնել լուծումներ առօրյա կյանքում:

3. Ֆիզիկական ակտիվություն

Շատերը կարծում են, որ սպորտն օգտակար է միայն մարմնին, բայց ոչ ուղեղին: Իրականում մարզման ընթացքում ուղեղի բջիջները ենթարկվում են սպիտակուցի ազդեցությանը, ինչն ուժեղացնում է կենտրոնացումը և հիշողությունը: Կարևոր է պարբերաբար մարզվել:

Blognews.am