Կանայք կարող են պոլիկիստոզ ձվարանի հակումը ժառանգել մայրերից


Կանայք կարող են պոլիկիստոզ ձվարանի հակումը ժառանգել մայրերից
Դեկտեմբեր 5 00:29 2019

Եթե կանայք ունեն պոլիկիստոզ ձվարանի համախտանիշ, ապա նրանց դուստրերի մոտ այս հիվանդության առաջացման վտանգը 5 անգամ ավելի մեծանում է՝ համեմատած մյուսների։ Մասնագետները Nature Medicine հանդեսում հրապարակած իրենց աշխատության մեջ պնդում են, որ հայտնաբերել են գեներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատասխանատու են այս հիվանդության գենետիկ փոխանցման համար։

Պոլիկիստոզ ձվարանի համախտանիշըը հորմոնալ խանգարում է, որն առաջանում է, երբ կնոջ օրգանիզմում տղամարդկային սեռական հորմոնների՝ անդրոգենների աճ է տեղի ունենում։ Այդ հիվանդության առկայության դեպքում հաճախ դժվարանում է ֆոլիկուլից ձվաբջջի ազատումը, ինչն էլ հղիանալու հետ խնդիրներ է առաջանում կանանց մոտ։

Շվեդ գիտնականները մոտ 30 հազար կնոջ և նրանց մայրերի բժշկական պատմություններ են ուսումնասիրել։ Արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ում մայրերը ունեցել են ձվարանների պոլիկիստոզ, ավելի հաճախ են տառապել այդ նույն հիվանդությամբ։ Հետազոտող խումբը հայտնել է առնվազն 4 գենի մասին, որոնց սխալ էքսպրեսիան կարող է բերել պոլիկիստոզ ձվարանի համախտանիշի:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 116 միլիոն կին տառապում է ձվարանների պոլիկիստոզային սինդրոմով։

Մասնագետները նշում են, որ կանայք պետք է պարբերաբար ստուգվեն եւ այս խնդրի հայտնաբերման դեպքում հնարավորինս շուտ բուժման կուրս սկսեն՝ բժշկի ցուցումով։

Աղբյուր՝ Բուժ ինֆո



loading...