Ինչու Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց իշխանություններին սուր քննադատելուց հետո


Ինչու Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց իշխանություններին սուր քննադատելուց հետո
Դեկտեմբեր 4 20:27 2019

Քիչ առաջ ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագա Սերժ Սարգսյանին: Ըստ ՀՔԾ-ի Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ կես միլիարդ դոլար յուրացնելու մեջ: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանին մեղադրենք է առաջադրվում ԵԺԿ համագումարի ընթացքում հեղափոխական իշխանություններին սուր քննադատելուց հետո: Նախկին նախագահը մատնանշում էր բացեր, որոնք թույլ են տալիս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները:

«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել, ավելին՝ երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ 

 

Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի ձերբակալության թեման ակտուալ դարձավ  աշնան սկզբին: Սակայն, իշխանության համաբերության բաժակը լցվեց Սարգսյանի դրսում արված սուր քննադատությունից հետո: 

 

Փաստորեն, ստացվում է, որ ժողովրդավարություն քարոզող, ամեն օր բազմակարծությունից խոսացող իշխանությունը չի հանդուրժում այլակարծությունը: Հետաքրքիր է նաեւ այն, որ իշխանափոխությունից արդեն անցել է մոտ երկու տարի եւ իշխանությունները կարող էին Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրել հեղափոխությունից անմիջապես հետո, եթե իրենց նպատակը արդարություն հաստատելն էր, բայց նրանք այդ փաստը օգտագործեցին նախկին նախագահին լռեցնելու համար:

Իշխանությունները հավանաբար նաեւ մտավախություն ունեն այն մասով, որ Սերժ Սարգսյանը ակտիվ քաղաքական գործունեություն է կրկին սկսել: 

 

Նա  ԵԺԿ համագումարում ներկայանալուց զատ հանդիպում էր ունեցել նաեւ ԱՄՆ դեսպանի հետ: Նիկոլ Փաշինյանի թիմում հասկացել են, որ Սերժ Սարգսյանը կարող է էլ ավելի ընդլայնել իր ընդդիմադիր գործունեությունը ուստի որոշել են նրան լռեցնել ստալինյան մեթոդներով: