Ըմբիշ Սլավիկ Գալստյանը պատրաստվում է նոր քաշային կարգում պայքարել օլիմպիական ուղեգրի համար


Ըմբիշ Սլավիկ Գալստյանը պատրաստվում է նոր քաշային կարգում պայքարել օլիմպիական ուղեգրի համար
Դեկտեմբեր 4 17:33 2019

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոն Սլավիկ Գալստյանը արդեն հարմարվել է նոր քաշին:

«Հայաստանի առաջնությունում մրցակցությունը դժվար դասավորվեց: Եզրափակչում էլ միայն վերջին վայրկյանների կարողացա հաղթել, քանի որ մրցակիցս` Կարեն Ասլանյանը, շատ ուժեղ հակառակորդ է:  Եզրափակչին արժանի մրցակցություն էր ոսկե մեդալի համար պայքարում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ըմբիշը:

Գալստյանը փաստեց նաև, որ նոր քաշային կարգում ինքն իրեն լավ է զգում և ձգտելու է առավել մեծ արդյունքներ գրանցել նոր քաշում: «Մեծ է հավանականությունը, որ կմնամ 67 կգ քաշում և կպայքարեմ Օլիմպիական խաղերի ուղեգրի համար»,-եզրափակեց նա:

Հայաստանի առաջնության եզրափակիչում Սլավիկ Գալստյանը մրցեց Կարեն Ասլանյանի հետ և առավելության հասավ:



loading...