45-ամյա դի Կապրիոյի 22-ամյա զուգընկերուհին կարծիք Է հայտնել տարիքային տարբերության մասին


45-ամյա դի Կապրիոյի 22-ամյա զուգընկերուհին կարծիք Է հայտնել տարիքային տարբերության մասին
Դեկտեմբեր 4 17:43 2019

Դերասանուհի Կամիլա Մորոնեն, որը հանդիպում Է հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոյի հետ, պատմել Է իրենց տարիքային տարբերության իր ընկալման մասին: Արտիստուհու խոսքը փոխանցել Է Los Angeles Times-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Մորոնեն ընդգծել Է, որ չի անհանգստանում այն բանի պատճառով, որ դերասանն իրենից մեծ Է ավելի քան երկու անգամ: «Հոլիվուդում տարիքային հսկայական տարբերությամբ այնքան շատ զույգեր կան, համաշխարհային պատմության մեջ նույնպես: Ես պարզապես կարծում եմ, որ մարդիկ կարող են հանդիպել նրանց հետ, ում հետ ցանկանում են»,-նշել Է նա:

 

 

Արտիստներին առաջին անգամ միասին նկատել են 2018 թվականի հունվարին: Այդ ժամանակվանից նրանք կանոնավոր կերպով հանրության մեջ հայտնվում են որպես զույգ: