Ֆրանսիայում փրկարարների տեղափոխող ուղղաթիռ է կործանվել. կա 3 զոհ


Ֆրանսիայում փրկարարների տեղափոխող ուղղաթիռ է կործանվել. կա 3 զոհ
Դեկտեմբեր 2 23:55 2019

Ֆրանսիայում ուղղաթիռի վթարի հետևանքով 3 փրկարար է մահացել, հաղորդում է BBC-ն: Վերջիններս Մարսելի շրջակայքից մեկնում էին Վար նահանգ՝ փրկարարական առաքելությամբ: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր լինել մառախուղից առաջացած վատ տեսանելիությունը: Ֆրանսիայում հորդառատ անձրևները ջրհեղեղների և մի քանի զոհի պատճառ են դարձել: Երկրի հարավ-արևելքում վտանգավորության «կարմիր» մակարդակ է հայտարարվել: