Դիետա ոտքերի հատվածում ճարպից ազատվելու համար


Դիետա ոտքերի հատվածում ճարպից ազատվելու համար
Դեկտեմբեր 2 22:58 2019

Ոտքերի հատվածում ճարպից ազատվելու համար նախատեսված սննդակարգ
Այս դիետան առաջին հերթին օգնում է նիհարեցնել ազդրերը, բայց, իհարկե, նաև ընդհանուր առմամբ օգնում է պահպանել կառուցվածքը:
Եվ այսպես՝
Նախաճաշը չպետք է պարունակի ավելի քան 400 կիլոկալորիա: Դրա համար առաջարկում ենք մի քանի սննդակարգ, որոնցից կարող եք ամեն օրվա համար ընտրել միայն մեկը:
1. Հաց ու կարագ, մի կտոր պանիր, 100 գրամ հավի եփած ֆիլե, 100 գրամ թարմ բանջարեղեններից պատրաստված աղցան, կանաչ թեյ:
2. 100 գրամ հավի եփած կրծքամիս, մեկ ձվի ձվածեղ, 200 գրամ գազարով ու կաղամբով աղցան, 20 գրամ սև հաց, լիմոնով կամ մեղրով թեյ:
3. Բրնձից, բանջարեղեններից ու մսեղենից պատրաստված 100 գրամ փլավ, 100 գրամ ծաղկակաղամբի աղցան, կաթով սուրճ կամ թեյ (շաքարն արգելվում է):
Ճաշի ու ընթրիքի դեպքում ընդունած սննդի սննդարար արժեքը պետք է լինի մինչև 450 կիլոկալորիա:
Այս դեպքում ևս առաջարկում ենք 3 տեսակի սննդակարգ, որոնցից նույնպես պետք է ընտրել միայն մեկը:
1. 100 գրամ պաշտետ, 20 գրամ սև հաց, 250 գրամ բանջարեղենով պատրաստված սուպ, 1 ծիրանաչիր, թեյ:
2. 100 գրամ ձուկ, 20 գրամ սև հաց, 100 գրամ աղցան՝ պատրաստված կաղամբով ու խեցգետնի ձողիկներով, կանաչ թեյ:
3. 100 գրամ տավարի ոչ յուղոտ միս, 250 գրամ բորշ (առանց մսի), 150 գրամ կաղամբով աղցան, կանաչ թեյ, կես բաժակ հյութ:
Մի մոռացեք, որ այս ամենն անօգուտ կլինի այն դեպքում, եթե ոտքերի մկանները չմարզեք: Այնպես որ, շաբաթվա ընթացքում գոնե 3 ժամ հատկացրեք մարզասրահ այցելությանը կամ մարզվեք տանը՝ հիմնականում կատարելով ոտքերի մկանները ձգող վարժություններ։