Ալեն Սիմոնյանի աներոջն ազատել են աշխատանքից


Ալեն Սիմոնյանի աներոջն ազատել են աշխատանքից
Դեկտեմբեր 2 21:06 2019

Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանի նշանակման թանաքը դեռ չչորացած՝ «նորընտիրը» ազատվել է նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի կադրերից, մասնավորապես,աշխատակազմի ղեկավարից եւ երկու փոխթաղապետերից, որոնցից  Ձոնիկ Մարգարյանը նաեւ թաղապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Հիշեցնենք, որ Ձոնիկ Մարգարյանն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աներն է։  Հ․Գ․ այս պահին թաղապետարանի աշխատակազմը հրաժեշտ է տալիս նրան։