Սիրահարվածության նշաններ աղջիկերի և տղաների մոտ


Սիրահարվածության նշաններ աղջիկերի և տղաների մոտ
Դեկտեմբեր 2 20:43 2019

ՏՂԱՆԵՐԻ ՄՈՏ
Ասում են, թե սերն հիվանդություն է: Եվ հետաքրքիր կլիներ իմանալ' ինչ արտահայտություն ունի այն: Հատկապես եթե հանդիպել եք մի տղայի, որը ձեզ դուր է եկել: Անհրաժեշտ է իմանալ այն նշանները, որոնց շնորհիվ կարող եք գուշակել այդ զգազմունքները փոխադարձ են թե…Հենց այդ ամենի մասին կարող եք գտնել մեր այս հոդվածում: Եթե աղջիկների մոտ սիրահարվածությունը շատ վառ է արտահայտվում,ապա տղաների մոտ ամեն ինչ մի փոքր այլ է: Եթևի թե իրենց բնույթով տղաները ավելի հանգիստ և լուրջ են: Ամեն դեպքում նրանց սիրահարվածությունը նույնպես ունի որոշակի արտահայտություն:
♥Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տղաները փորձում են իրենց համար երկրորդ կեսին գտնել' նմանեցնելով քրոջը կամ մայրիկին. դա կատարվոմ է ենթագիտակցորեն: Այսպիսով իր սիրելիին տղան ավելի հարազատ է համարում:
♥ Նա սկսում է ավելի ակտիվ հետևել նորաձևությոնը և փորձում է միշտ մոդայիկ լինել:
♥Նա սկսում է ավելի հաճախ սափրվել և ընդհանրապես սկսում է իրեն հետևել:
♥Սիրելի աղջկա նկարը շատ արագ հայտնվում է իր հեռախոսի և համակարգչի գլխավոր նկարի դերում:
♥Ցավոք սրտի անցորդ աղջիկներին նայելու սովորությունը չի կորում, սակայն դա չի նշանակում, որ նա այլևս չի հետաքրքրվում իր սիրելի աղջկանով: Չնայած որ շատ աղջիկներ հենց այդպես են կարծում:
♥Կանող ենք նկատել, որ սիրահարված տղաները սկսում են կրել աքսեսուարներ, զարդեր և այլն:
♥Սիրելի աղջկա նկատմամբ նրանք շատ ուշադիր են և չեն թողնի, որ որևէ մեկը փորձի նրան նեղացնել:
♥Տղան դառնում է ծաղիկներ վաճառողների մշտական այցելուն:
♥ Հաճախակի SMS-ները, սոց.կայքերում նամակներն սիրահարվածության ամենագլխավոր նշաններից են:
♥ Նա փորձում է հեռախոսով խոսել առանց ներկաների: Իսկ եթե առանձնանալ չի ստացվում, խնդրում է սպասել զանգին, մինչև հարմար պահ չհանդիպի: Սակայն այդ պահը շատ արագ է գալիս, քանի որ ձեր հետ խոսել նա ամենաշատն է ուզում:
♥ Նույնիսկ եթե նա կյանքում չի եղել մարզադահլիճում, ապա դա շատ արագ կփոխվի: Նա ավելի շատ ուշադրություն է դարձնում իր կազմվածքին:
Սիրահարվածության նշաններ…

ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄՈՏ
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գեթ մեկ անգամ հաստատ սիրահարվել է: Լավ է դա թե վատ, սակայն աղջիկների մոտ սիրահարվածությունը ավելի արագ է վրա հասնում: Երևի թե աղջիկներն անըհդհատ սպիտակ ձիով ասպետին հանդիպելու ակնկալիք ունեն: Սակայն որո՞նք են աղջիկների սիրահարվածության նշանները:
♥ Նա սկսում է իրեն էլ ավելի շատ հետևել, փորձում է ուրիշ սանրվածք, դիմահարդարում օգտագործել:
♥Հեռախոսը կյանքի անբաժան մասն է: Անընդհատ զանգի է սպասում:
♥Մոռացկոտ է դառնում: Եթե սիրահարված աղջիկը ձեզանից գրիչ է խնդրել և չի վերադարձրել, մի նեղացեք իրենից:
♥Ցավում եմ, բայց ձեր ասածները նա կլսի միայն տասներորդ անգամից, քանի որ մտքերով ուրիշ տեղ էր:
♥Եթե նա պատահաբար հանդիպում է իր սիրած էակին, ապա անկասկած նկատում է, թե ինչպես էր նա իրեն նայում: Նույնիսկ եթե դա այդպես չէր:
♥Սիրահարված աղջկա երևակայությանը չի հասնի նույնիսկ ամենատաղանդավոր նկարիչը: Տղային մեկ անգամ տեսնելուց հետո, նա արդեն կարող է բոլոր մանրուքներով պատմել, թե ինչպես նրանք կամունսանան, որտեղ կապրեն, քանի երեխա կունենան և արդեն որոշում է նրանց անունները:
♥Նա կարող է ժամերով ուսումնասիրել տղայի սոց կայքի էջը:
♥Որո՞նք են սիրահարվածության գլխավոր ախտանիշները: Իհարկե ախորժակի բացակայությունը և անքնությունը, ինչի պատճառով էլ աղջիկը սկսում է նիհարել:
♥Ընկերուհիների, ծանոթների հետ իր սիրելիի մասին խոսելիս նա հաճախ իդեալացնում է նրա բոլոր հատկանիշները:
♥Սկսում է տեղի անտեղի ժպտալ:
♥Հորոսկոպին հետևելը դառնում է օրվա կարևոր մաս: Ինչպես նաև նա սկսում է հավատալ գուշակություններին, օրինակ՝ երիցուկի թերթիկների վրա:
♥Նա սկսում է պատասխանել համացանցի բոլոր թեստերին:
♥Եվ վերջինը' դա անիմաստ հիստերիկաներն են: Նա կարող է լացել ամեն մանրուքի պատճառով: