«Կարծում եմ՝ ԱՄՆ-ը կարող է օգնել Ղրիմի հարցում». Զելենսկի


«Կարծում եմ՝ ԱՄՆ-ը կարող է օգնել Ղրիմի հարցում». Զելենսկի
Դեկտեմբեր 2 18:32 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է օգնել Կիևին՝ Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում: Այս մասին Զելենսկին խոսել է դեկտեմբերի 2-ին լույս տեսած լեհական Gazeta Wyborcza-ի համարում:

«Կարծում եմ, որ ԱՄՆ-ը կարող է օգնել Ղրիմի հարցում: Բանակցությունների համար կարող է լինել այսպիսի ձևաչափ՝ Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ»,- ասել է նախագահը:

«Ես դեկտեմբերի 9-ի գագաթնաժողովում կհարցնեմ՝ մենք կարո՞ղ ենք արդյոք Ղրիմի մասին խոսել այդ շրջանակում: Եթե ոչ, ապա ես կցանկանայի, որ մենք համաձայնեցնեինք մեկ ուրիշ ձևաչափ»,- հավելել է Զելենսկին, այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: