Ազգությամբ եզդի Արթուր Աջամյանը բանակ էր զորակոչվել տարեսկզբին


Ազգությամբ եզդի Արթուր Աջամյանը բանակ էր զորակոչվել տարեսկզբին
Դեկտեմբեր 2 15:30 2019

«Ես չէի կարող նման բան հայտնել էդ ծեր մարդկանց։ Արթուրի բարեկամներից մեկի համարը տվեցի, զանգել իրեն էին ասել։ Ես մինչև հասա Աջամյանենց տուն, արդեն գիտեին դեպքի մասին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Արտաշար գյուղի գյուղապետ Մանվել Օհանյանը։

Հենց այս գյուղից էր այսօր լուսադեմին՝ դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։

Գյուղապետին դեպքի մասին տեղեկացրել են առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում, խնդրելով տղայի հարազատներին հայտնել լուրը, սակայն, վերջինս չէր կարողացել։

«Ազգությամբ եզդի էր, ծնողներն ամուսնալուծված էին, ապրում էր տատիկ-պապիկի հետ, միջին խավի մարդիկ էին, խելոք ընտանիք։ Զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Թե էս ինչ փորձանք եղավ, չգիտեմ, էհ»։

Արթուր Աջամյանը բանակ էր զորակոչվել տարեսկզբին։

Աղբյուր՝ Forrights․am