Հայկ Մարությանի օրակարգում Դավիթ Խաժակյանի բանավեճի հրավերն ընդունել- չընդունելու հարցը դեռ չկա


Հայկ Մարությանի օրակարգում Դավիթ Խաժակյանի բանավեճի հրավերն ընդունել- չընդունելու հարցը դեռ չկա
Դեկտեմբեր 2 15:05 2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ուղիղ եթերում բանավեճի հրավերն ընդունել-չընդունելու հարցը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա օրակարգում չկա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հարցը քաղաքապետի այսօրվա օրակարգում չկա»,-ասաց Կարապետյանը: