Կոտրել են Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնի գիշերային լապտերները


Կոտրել են Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնի գիշերային լապտերները
Դեկտեմբեր 2 13:36 2019

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հերթական սրբապղծությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնում կոտրել են պանթեոն մուտք գործելու համար տեղադրված երկաթե ճոպաններից սյուները և մի քանի լապտերներ: Ո

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տականքը կամ տականքները կոտրել են մի քանի լապտերներ, որոնք գիշերային ժամերին լուսավորում էին պանթեոնը: Կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ում հանձնարարականով ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ուսումնասիրում են խնդիրը: