Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը


Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը
Դեկտեմբեր 2 12:46 2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։

«Մինչեւ այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:

Ավետ Պողոսյանն անկուսակցական է», - Facebook-ում գրել է Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։