Telefonica-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ընկերության տնօրենի հետ


Telefonica-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ընկերության տնօրենի հետ
Դեկտեմբեր 2 12:28 2019

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել հեռահաղորդակցության ոլորտում խոշորագույնններից մեկը համարվող՝ իսպանական Telefonica ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անխել Վիլա Բոյի հետ։

Telefonica-ն ֆիքսված և բջջային հեռախոսակապի, ինտերնետի և տվյալների փոխանցման, պահպանության ծառայություններ է մատուցում 24 երկրում և ունի ավելի քան 350 միլիոն հաճախորդ։

Զրուցակիցները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները և հնարավորությունները՝ նշելով, որ մեր երկիրը նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջ է ընթանում հաստատուն քայլերով։

Telefonica ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ կուսումնասիրեն Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները մասնավորապես ամպային (cloud) տեխնոլոգիաների ոլորտում և առաջիկայում կներկայացնեն իրենց առաջարկությունները։



loading...