Գյումրիում բարդին ընկել է տնակի և ավտոտնակի վրա

Դեկտեմբեր 2 10:30 2019

Դեկտեմբերի 2-ին, ժամը 04:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հաստաբուն ծառը պոկվել և ընկել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բարդին (մոտ 60 սմ տրամագծով) ընկել է տնակի և ավտոտնակի վրա՝ վնասելով ավտոտնակում կայանած «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան, առկա է տնակի փլուզման վտանգ. տուժածներ չկան:

Փրկարարները հեռացրել են վտանգավոր հատվածը: Մյուս մասը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները հեռացրել են վտանգավոր հատվածը: Մյուս մասը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: