Տունն ամբողջությամբ այրվել է


Տունն ամբողջությամբ այրվել է
Դեկտեմբեր 2 10:08 2019

Դեկտեմբերի 2-ին, ժամը 00:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կաճաճկուտ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 04:30-ին: Տունն ամբողջությամբ այրվել է (մոտ 60 քմ):