Քաղաքացիները մթության մեջ մոլորվել են

Քաղաքացիները մթության մեջ մոլորվել են
Դեկտեմբեր 2 09:57 2019

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17։44-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սուրբ Հովհաննես սրբավայրում՝ մատուռում գտնվող քաղաքացիները մթության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել:

Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռից քաղաքացիներին՝ Արմեն (ծնված 1983 թ.), Վաղարշ (ծնված 2010 թ.) և Ռուզաննա (ծնված  2015 թ.) Բ.-երին, Գոհար Գ.-ին (ծնված 1983 թ.) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային։ Քաղաքացիները տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև մեկնել Երևան։

Փրկարարները հանդիպել են մոլորված մյուս քաղաքացիներին՝ Ղարիբ Ս.-ին (ծնված 1997 թ.), Եղսիկ Բ.-ին (ծնված 1936 թ.) և փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել իրենց ավտոմեքենային։

loading...