Բախվել են ավտոմեքենաներ


Բախվել են ավտոմեքենաներ
Դեկտեմբեր 2 05:46 2019

Դեկտեմբերի 1-ին, ժամը 15:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցից Արարատի մարզի Արգավանդ գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Աշոտ Ս.), «Kia Forte» (վարորդ՝ Արմեն Հ.) և «Ford Transit» (վարորդ՝ Մարտին Վ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Լեո Հ.-ն, հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» և «Kia Forte» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: