Աննա Սեմենովիչը հիվանդության պատճառով ստիպված է եղել փոքրացնել կուրծքը

Աննա Սեմենովիչը հիվանդության պատճառով ստիպված է եղել փոքրացնել կուրծքը
Դեկտեմբեր 2 00:00 2019

«Секрет на миллион» հաղորդման եթերում երգչուհի Աննա Սեմենովիչը բացահայտել է իր գլխավոր գաղտնիքը։  Նա համարձակվել է այն քայլը, որը չեն համարձակվում անել շոուի հյուրերից շատերը։ Սեմենովիչը խոստովանել է, որ տառապում է գիգանտոմաստիա կոչվող գենետիկ հիվանդությամբ։ 

«Կա մի այսպիսի ախտորոշում՝ գիգանտոմաստիա։ Այն հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է, որի ժամանակ կուրծը հասնում է վեցերորդ, ութերորդ եւ ավել չափսերի։ Գիգանտոմաստիա ախտորոշվումէ  այն դեպքերում, երբ ամեն մի կուրծը կշռում է 2,5 կգ», - բացատրել է նա։

 

 

 

Սեմենովիչը նաեւ բողոքել է, որ երեք տարի առաջ ստիպված է եղել կրծքագեղձի կրճատման վիրահատություն կատարել իններորդ չափսից մինչեւ հինգերորդ չափս: Ընդ որում, ըստ երգչուհու, այժմ նա ունի վեցերորդ համարի կուրծք։ Այն աճել է եւ կարող է կրկին աճել:

loading...