Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է մի քանի հարյուր կիլոգրամ

Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է մի քանի հարյուր կիլոգրամ
Դեկտեմբեր 1 23:45 2019

Հայտնի է, որ աշխարհում ամենագեր տղամարդը Մեքսիկայում ապրող Խուան Պեդրո Ֆրանկոն է: Mirror-ի փոխանցմամբ՝ 35-ամյա գերհսկային հաջողվել է երեք տարվա ընթացքում կորցնել 330 կիլոգրամ:

Հատկանշական է, որ Ֆրանկոն ավելորդ քաշ ունի դեռ վաղ մանկությունից: Այսպիսով, 6 տարեկան հասակում նա արդեն կշռում էր ավելի քան 60 կիլոգրամ, իսկ 18 տարեկանում քաշը գերազանցում էր 230 կգ-ը: Բացի այդ, տղան մեկ տարի մնացել է անկողնում՝ վթարից ստացած վնասվածքների պատճառով: Այս իրավիճակը հանգեցրեց նրան, որ Ֆրանկոյի քաշը սկսեց արագորեն աճել: 31 տարեկանում մեքսիկացին ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենագեր մարդ`590 կգ քաշով:

 
 
 
Ռեկորդակիրը 6 տարի շարունակ գտնվում էր չորս պատերի մեջ, քանի որ ահռելի ծանրության պատճառով նա ոչ միայն դժվար էր տեղաշարժվել, այլև չէր կարող նույնիսկ ոտքի կանգնել: Իրավիճակը սկսեց բարելավվել 2017-ին, երբ վիրաբույժները կիսով չափ կրճատեցին նրա ստամոքսը: Անցած երկու տարիների ընթացքում տղամարդը տարել է ևս երկու նման վիրահատություն
Այժմ Ֆրանկոն կշռում է մոտ 260 կիլոգրամ: Շուտով բժիշկները կվիրահատեն և կհեռացնեն 95 կգ քաշով ավելորդ մաշկը: Մարդու առողջությունը աստիճանաբար կարգավորվում է, համենայն դեպս նա, արդեն ձեռնափայտին հենված, ինքնուրույն շարժվում է: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Ֆրանկոն քրտնաջան աշխատում է նիհարելու համար:
loading...