Գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով տուժած 2 քաղաքացիների առողջական վիճակը միջին ծանրության է


Գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով տուժած 2 քաղաքացիների առողջական վիճակը միջին ծանրության է
Դեկտեմբեր 1 23:08 2019

 Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենայի և Էլեկտրագնացքի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած բախման հետևանքով տուժել է երկու քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

 

«Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Գևորգ Գ.-ն (ծնված 1984 թ.) և Սիրվարդ Մ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- նշված է հաղորդագրության մեջ: