Վարդենյաց լեռնանցքը և Վերին Լարսը կցորդիչով բեռնատարների համար փակ են


Վարդենյաց լեռնանցքը և Վերին Լարսը կցորդիչով բեռնատարների համար փակ են
Դեկտեմբեր 1 22:54 2019

ՀՀ տարածքում դեկտեմբերի 1-ի ժամը 18:50-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ բաց:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը։