Այդ «ասեկոսեները» տարածել է Նիկոլ Փաշինյանը․ Դավիթ Խաժակյանը՝ Ալեքսանյանի նվերների եւ Մարությանի «անտեղյակության» մասին


Այդ «ասեկոսեները»  տարածել է Նիկոլ Փաշինյանը․ Դավիթ Խաժակյանը՝ Ալեքսանյանի նվերների եւ Մարությանի «անտեղյակության»  մասին
Դեկտեմբեր 1 20:10 2019

Անցնող շաբաթ Երեւանի քաղաքապետարանը հրապարակեց քաղաքապետարանին  աղբատար մեքենաներ նվիրատված անձանց եւ ընկերությունների ցանկը։ Մինչ այդ քաղաքապետարանը այդ անունները հանրությունից գաղտնի էր պահում։ Երեւանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն է այս շաբաթ հյուրընկալվել Խոսքի արժեք հաղորդմանը։ Փայլակ Ֆահրադյանի եւ Տաթև Այվազյանի հետ զրույցում Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ խոսք է գնում կոռուպցիոն գործարքի մասին, քանի, որ տվյալ աղբատար մեքենաները քաղաքապետարանին տրվել են ինչ-որ ակնկալիքներ ունենալով։

Հնարավոր է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնեն հաշվի առնելով այս գործընթացները։ Անդրադառնալով Մարությանի ուղիղ եթերով տրված մեկնաբանություններին, Խաժակյանը կարծիք է հայտնել, որ այն իրեն հիշեցրել է Կարգին հաղորդումից մեկ հատված։