Ինչու՞ տղամարդու ժպիտը կարող է մանիպուլացնել կնոջը


Ինչու՞ տղամարդու ժպիտը կարող է մանիպուլացնել կնոջը
Դեկտեմբեր 1 21:01 2019

«Երբ տղամարդը ժպտում է, կինը պետք է զգուշանա: Հնարավոր է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչը այդպիսի միամիտ ձևով ցանկանում է աղջկան ենթարկել իր կամքին»,- ասում են գիտնականները: Գրանադայի համալսարանի հոգեբանները երեք փորձ են անցկացրել, որոնք ցույց են տվել տղամարդու ժպիտի ազդեցությունը կնոջ ընկալման և պատասխան արձագանքի վրա: Ինչպես պարզել են գիտնականները, երբ տղամարդը ժպտալով է հրամայում կամ պնդում, կանայք ինքնաբերաբար առանց հարցերի կատարում են հրամանը: Նման խորամանկ մեթոդը կաշխատեր, նույնիսկ եթե դրանից հետո ուժեղ սեռի ներկայացուցիչը իրեն հանգիստ թույլ տար գենդերային խտրականություն պարունակող դիտողություններ: Գիտնականները կանանց մեծամասնության նման քայլը բացատրում են նրանով, որ նրանք ենթագիտակցական մակարդակում ժպիտը ընկալում են որպես մարդկային ջերմություն: Մասնագետները համարում են, որ կանայք հիմնականում հիմնվում են մարմնի լեզվի վրա, այդ պատճառով ժպիտը ընդունակ է նրանց խաբել: