Համատեղ քուն երեխայի հետ. ճի՞շտ է, թե՞ սխալ


Համատեղ քուն երեխայի հետ. ճի՞շտ է, թե՞ սխալ
Դեկտեմբեր 1 20:46 2019

Շատ մասնագետներ տարակարծիք են՝ կարելի՞ է արդյոք, որ երեխաները ծնողների հետ միասին քնեն: Կա մի խումբ, որը դրա մեջ երեխայի համար ֆիզիկական և հոգեբանական խնդիր է տեսնում, կան մասնագետներ, որոնք կարծում են, որ դա բնական երևույթ է և ոչ մի վտանգ չի պարունակում: Որո՞նք են երկու խմբի ներկայացրած փաստարկները:


Կողմ փաստարկներ
Pediatric Respiratory Reviews ամսագրի հետազոտությունների համաձայն, համատեղ քունը նվազեցնում է նորածնի հանկարծակի մահվան դեպքերի տենդենցը, օգնում է արագ կարգավորել կրծքով կերակրման պրոցեսը և նպաստում է և՛ երեխայի, և՛ մոր ամուր քուն ունենալուն:
Համատեղ քունը երեխայի մոտ զարգացնում է սիրտ-անոթային և շնչառական համակարգերը. մոր կողքին երեխան իրեն ավելի վստահ է զգում, ավելի քիչ է շարժվում և առավելապես հարմարվում է մեջքի վրա պառկած դիրքին, ինչը հատկապես կյանքի առաջին ամիսներին շատ կարևոր է: Ծնողների արտաշնչած ածխաթթու գազը յուրատեսակ մարզանք է նորածնի թոքերի համար:
1990-ականների Եվրոպայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր վաղ հասակում քնել են ծնողների կողքին, ավելի ինքնավստահ են, անկախ և լավ են սովորում:


Դեմ փաստարկներ
Նորածինները, որոնք գտնվում են ծնողների կողքին, խոչընդոտում են ծնողների ինտիմ հարաբերություններին: Բացի այդ, նման դեպքերում ծնողների համար դժվար է լինում հարմարվելն ու հանգիստ քնելը:
Մեծանալով՝ երեխան ծնողների մահճակալում իրեն զգում է ոչ թե հյուր, այլ՝ տեր, ինչը հետագայում դժվարացնում է երկու կողմի գիշերային քունը:
Բացի այդ, երեխային ծնողների մահճակալից «հանելը» կարող է ցավագին ընդունվել երեխայի կողմից և հոգեբանական տրավմա դառնալ նրա համար:
Այս ամենը հաշվի առնելով՝ յուրաքանչյուր ծնող ինքը պետք է որոշի, որտեղ պետք է քնի իր փոքրիկը: