Բնական միջոցներ՝ գեղեցիկ և երկար թարթիչներ ունենալու համար


Բնական միջոցներ՝ գեղեցիկ և երկար թարթիչներ ունենալու համար
Դեկտեմբեր 1 19:54 2019

Ինչպե՞ս բնական ճանապարհով երկարացնել թարթիչները:

1. Երկար ու առողջ թարթիչներ ունենալու համար կարևոր է օրվա վերջում անպայման մաքրել դիմահարդարումը: Սևաներկը շատ ծանր է թարթիչների համար և երեկոյան այն մաքրելը թարթիչներին հանգստանալու հնարավորություն է տալիս:

2. Թարթիչներին քսեք ձիթապտղի յուղ, որը կխթանի թարթիչների աճը և որոշ ժամանակ անց կունենաք երկար ու խիտ թարթիչներ:

 


3. Ձիթապտղի և գերչակի յուղը խառնել ու քսել թարթիչներին: Այս միջոցը թարթիչների աճի խթանման համար լավագույն միջոց է:

4. Կանաչ թեյով մաքրել թարթիչները: Կանաչ թեյը թարթիչները դարձնում է առողջ, երկար, ամուր և խիտ:

5. Թարթիչների կտրելն իսկապես օգնում է առողջ ու երկար թարթիչների աճին: Թարթիչների ծայրերը կարելի է կտրել երկու-երեք ամիսը մեկ անգամ: Թարթիչները կտրելը կխթանի մազարմատների գործունեությունը և թարթիչները կաճեն ավելի արագ: