Մաշկը փափկեցնող դիմակ. բաղադրատոմս


Մաշկը փափկեցնող դիմակ. բաղադրատոմս
Դեկտեմբեր 1 19:16 2019

Կանանց դեմքի մաշկը, հատկապես, ձմռանն է չորանում և թեփոտվում, ինչի արդյունքում էլ կանայք հայտնվում են տհաճ իրավիճակում: Ներկայացնում ենք դեմքը փափկացնող դիմակ:

Դիմակը պատրաստելու համար վերցնում ենք 1 ձվի դեղնուց և ավելացնում 1 թեյի գդալ էվկալիպտի յուղ: Այնուհետև ստացված խառնուրդին ավելացնում ենք կես թեյի գդալ A և E վիտամիններ: Դիմակը պահել 20 րոպե: Լվանալ տաք, այնուհետև` սառը ջրով: