Տղամարդկանց երեք սխալ, որոնք կանանց դրդում են դավաճանության


Տղամարդկանց երեք սխալ, որոնք կանանց դրդում են դավաճանության
Դեկտեմբեր 1 13:03 2019

 Ասում են` տղամարդկանց միայն մեկ բան է հետքրքրում` անկողինը, իսկ կանանց պահանջները ավելի շատ են: Մենք ավելին ենք ցանկանում, սակայն այդ ցուցակը կարելի է կրճատել մինչև երեք հիմնական պահանջի:

 

Պաշտպանություն

 

Դա չի նշանակում ծեծել որևէ մեկին, ով նեղացրել է. այժմ անցյալ դարի 90-ականները չեն, և այդպիսի հերոսության կարիք չի լինում: Կնոջը պետք է պաշտպանել ավելի անվտանգ, բայց ոչ ավելի քիչ քայքայիչ բաներից:

 

Օրինակ, մոր զայրույթից, եթե ապրում եք սկեսրոջ հետ: Դա շատ կարևոր է, սակայն ոչ այդքան բացահայտ: Իսկ ընդհանրապես, որպեսզի նա չզգա, որ ապրում է ուրիշի տանը, ավելի լավ է բնակարան վարձել: Նրան նաև պետք է պաշտպանել չարությամբ լի տնօրենից, և հնարավորություն տալ հանգստանալ աշխատանքից՝ մինչև ավելի լավ տարբերակ գտնելը; Իսկ ավելի լավ է ընդհանրապես պաշտպանել նյութական խնդիրներից՝ բավարար և կայուն գումար ստանալով:

 

Տղամարդը պետք է պաշտպանի կնոջն այն ամենից, ինչը նրան վախեցնում է և ինչը նա չի կարող ինքնուրույն լուծել: Տղամարդու հիմնական գործառույթն է ապահովել հանգստություն և գոյացության անվտանգություն:

 

Օժանդակություն

 

Դա սիրո արտահայտման ամենաբացահայտ դրսևորումն է: Մերժելով օգնության ձեռք մեկնել կնոջը՝ տղամարդը ասում է՝ ես քեզ չեմ սիրում: Օգնել պետք է ամեն ինչում և երեխայի խնամքում, և գնումներ կատարելիս, և ընթրիք պատրաստելիս: Երբ կինը թույլ է, նա օգնության կարիք ունի, և օգնող տղամարդը ասպետ է դառնում, հակառակ պարագայում՝ նրա մոտ նեղվածություն է կուտակվում, որը չի մոռացվում:

 

Ինտիմ զգացմունքներ

 

 

Մտերմությունը նույնպես պետք է: Սակայն հարցը ոչ թե քանակի կամ զուտ ինտիմ հարաբերության մեջ է: Կանայք ցանկանում են նրբություն, կիրք, ցանկություն, որևէ նոր բան: Եթե տղամարդը չի տալիս կնոջ համար կարևոր «անկողնային զգացմունքները», շատ հավանական է, որ նա գտնի դրանք այլ տղամարդու մոտ