Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կժամանի Հայաստան


Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կժամանի Հայաստան
Նոյեմբեր 30 17:44 2019

 Դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին: Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին կընդունեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: