Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Վորոնինի գավաթի խաղարկությունում


Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Վորոնինի գավաթի խաղարկությունում
Նոյեմբեր 30 13:50 2019

 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հաղթել է Վորոնինի գավաթի 26-րդ խաղարկության բազմամարտի մրցաշարում:

 

Պենզա քաղաքում անցկացված մրցաշարին բազմամարտում Արթուր Դավթյանը, 35 մարզիկների պայքարում հավաքելով 84,45 միավոր, դարձել է ոսկե մեդալակիր:  Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն այս ձևում 10-րդն էր:

Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Գավաթի խաղարկությանը մասնակցում էին 14 երկրի 95 մարզիկները:



loading...