Գեւորգ Կոստանյանը չի ներկայանա. Նա հեռանալիս գիտեր, թե իրենից ինչ են ակնկալում. «Ժամանակ»


Գեւորգ Կոստանյանը չի ներկայանա. Նա հեռանալիս գիտեր, թե իրենից ինչ են ակնկալում. «Ժամանակ»
Նոյեմբեր 30 09:50 2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը , ում ՀՔԾ-ին ներգրավել է որպես մեղադրյալ «Մարտի 1»-ի գործով եւ հետախուզում հայտարարել,այդպես էլ չի ներկայանա քննությանը:

Կոստանյանը Հայաստանի հեռացել է տեղյակ լինելով, թե քննությունն ինչ է ակնկալում իրենից: Կոստանյանն անմիջական մասնակցություն չի ունեցել «Մարտի 1»-ի իրադարձություններին, նա այդ ժամանակ արդարադատության փոխնախարար էր, սակայն ակտիվ մասնակցություն է ունեցել «Մարտի 1»-ի ոճրագործության հետքերը թաքցնելու, ապացույցները կեղծելու գործում:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում «պարկուճները փոխելու» գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում