Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Նոյեմբեր 29 19:24 2019

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կայքը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

loading...