Կառավարության նոր ծախսը՝ 1 մլն 517 հազար ԱՄՆ դոլար


Կառավարության նոր ծախսը՝ 1 մլն 517 հազար ԱՄՆ դոլար
Նոյեմբեր 29 10:19 2019

Կառավարությունը պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 762 մլն  դրամ կհատկացվի: Այս գումարը տրվում է նախարարությանը՝ որպեսզի դրամաշնորհների տեսքով բաժանի այն կազմակերպություններին, որոնք երեխա որդեգրող ծնողների հետ դասընթացրեն կանցկացնեն:

Օրինակ, երեխա որդեգրող ծնողներին կսովորեցնեն, թե երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելու ինչ քայլեր պետք է ձեռնարկել, ինչպես նաեւ կօգնեն  ծնողներին երեխային առավել հեշտությամբ ազատվել իր բարդույթներից և առանց խոչընդոտների ընդունել իր նոր ընտանիքն ու իր կարգավիճակը:

Հետաքրքիր է, թե ով է իրականացնելու այս ծրագիրը, քանի որ այս գումարը բավականին մեծ է: Այն համարժեք է 1 մլն 517 հազար ԱՄՆ դոլարի:



loading...