Նոր հեռուստասերիալ` «Նոր Հայաստան» TV-ով

Նոր հեռուստասերիալ` «Նոր Հայաստան»  TV-ով
Նոյեմբեր 27 21:56 2019

«Արմատներ»․ ահա այսպես է կոչվում Աշոտ Տեր-Մաթեւոսյանի՝ 150 սերիայից բաղկացած հեռուստասերիալը, որի նկարահանումներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսվել են։

«Արմատները», որը դեկտեմբերի 2-ից հեռարձակվելու է «Նոր Հայաստան» հեռուստաալիքով, դետեկտիվ եւ մելոդրամա ժանրի հեռուստասերիալ է, որտեղ ներգրավված են Սոֆյա Պողոսյանը, Սամվել Թոփալյանը, Լուիզա Ղամբարյանը, Սամսոն Ստեփանյանը, Գեորգի Բաբայանը եւ շատ այլ արտիստներ։

Ի դեպ, սա Աշոտ Տեր-Մաթեւոսյանի երկրորդ ռեժիսորական աշխատանքն է, որտեղ նա նույնպես հանդես է գալիս որպես դերասան։

NEWS.am STYLE

loading...