Հայաստանի միջազգային պահուստները պատմական ամենաբարձր մակարդակի վրա են. Տիգրան Ավինյան


Հայաստանի միջազգային պահուստները պատմական ամենաբարձր մակարդակի վրա են. Տիգրան Ավինյան
Նոյեմբեր 26 20:12 2019

 

Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրել է, որ 2019-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել են մոտ 2,5 միլիարդ ԱՄՆ դոլար և 2018-ի նույն ամսվա համեմատ ավելի են 19%-ով: