ՀՀ ԶՈՒ Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ


ՀՀ ԶՈՒ Հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ
Նոյեմբեր 22 17:39 2019

Անձնակազմի մարտական պատրաստվածությունը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 21-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են հրետանային հաշվարկների կառավարման կետեր,  ճշգրտվել հակառակորդի պայմանական թիրախների կոորդինատները: