Երևանի թիվ 156 դպրոցում ահազանգի հետքերով պայթուցիկ սարք չի հայտնաբերվել


Երևանի թիվ 156 դպրոցում ահազանգի հետքերով պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Նոյեմբեր 22 17:18 2019

 Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում ահազանգի հետքերով տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  «911» ծառայությունը նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին ահազանգ էր ստացել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել էր 207 աշակերտ և 35 ուսուցիչ: