Մոհսեն Նարիմանը Հայաստանը Իրանի համար դարպաս է համարում դեպի ԵԱՏՄ


Մոհսեն Նարիմանը Հայաստանը Իրանի համար դարպաս է համարում դեպի ԵԱՏՄ
Նոյեմբեր 22 17:07 2019

Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետությունների միջև փոխադարձ համաձայնությունների շնորհիվ ավելի քան 800 անուն ապրանքատեսակ մաքսազերծելու համար ստեղծվել են արտոնյալ պայմաններ:

Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը:

 

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանը մեծ դերակատարություն ունեցող խաղացող է ԵԱՏՄ-ում և այդ առումով շատ ենք արժևորում մեր երկու երկրի համագործակցությունը: Մեզ համար մեծ առավելություն է Հայաստանի հետ ցամաքային սահման ունենալը: Փոխադարձ համաձայնությունների շնորհիվ Հայաստանից 860 անուն գյուղատնտեսական ապրանքատեսակ մաքսազերծելու համար զեղչեր և այլ տարբեր արտոնյալ պայմաններ ենք ստեղծել: Կարծում եմ, այդ ամենը մեծ նախապայմաններ է ստեղծում հաջող համագործակցության համար»,- նշեց Նարիմանը և հավելեց, որ ակնկալում են, որպեսզի հայ գործարարները հնարավորինս լավ ուսումնասիրեն իրանական շուկայի ներուժը, ինչից հետո, վստահաբար, նրանց մոտ կառաջանա ներդրումներ անելու ցանկություն:

 

«Արաս» ազատ տնտեսական գոտու տարածքում մեծ ներուժ կա զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության բնագավառներում:

 

Նարիմանը շեշտեց, որ հայ գործարարներն Իրանում կարող են և՛ արտադրել, և՛ արտահանել տարբեր ապրանքներ դեպի այլ երկրներ: